Փաշինյանի շարասյունն անարգել գնաց «Զվարթնոց». ոստիկանությունը փակել էր բոլոր ճանապարհները քաղաքացիների համար (Video)


09:14 , 11 հունվար, 2021

Այսօր Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Ընդդիմության ներկակացուցիչները երեկ գրառումներով հայտնել են, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` թույլ չտալու Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։ Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժամը յոթի դրությամբ օդանավակայան տանող ճանապարհները՝ սկսած Իսակովի պողոտայից, ոստիկանության ծառայողները փակել են և անհնարին դարձրել օդանավակայան հասնելը։

Փաշինյանի շարասյունն անարգել գնաց «Զվարթնոց». ոստիկանությունը փակել էր բոլոր ճանապարհները քաղաքացիների համար։