03:23 , 11 հունվար, 2021Tert.am-ը գրում է.
Չինաստանի Հեյլունցզյան նահանգի Հարբին քաղաքում մեկնարկել է Սառույցի և սառցե քանդակների 37-րդ միջազգային փառատոնը, որը խոշորագույններից մեկն է իր տեսակի մեջ:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, մի քանի օրում արդեն սառցե աշտարակներ, պալատներ և ամրոցներ, սահելու համար նախատեսված հարթակներ ու ատրակցիոններ են կառուցվել:
Այս տարի պետական սահմանների փակ լինելով պայմանավորված՝ ակնկալվում է, որ ներքին զբոսաշրջիկների թիվը շատ ավելի մեծ կլինի: