Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ․ նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ


14:44 , 10 հունվար, 2021
Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: 

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: