10:53 , 6 օգոստոս, 2013
Doctors.am-ը գրում է.
Օտագո համալսարանի հոգեբանության ամբիոնի մի խումբ մասնագետներ խնդրել են 281 հոգու 21 օր առցանց օրագիր պահել և հաղորդել օրվա սննդակարգը:
Հատկացված ժամանակի ավարտին պարզվել է հետևյալը. մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն օգտագործող մասնակիցները եղել են ավելի երջանիկ, հանգիստ և էներգիայով լի: Իսկ նրանց մոտ, ովքեր վնասակար սնունդ են օգտագործել, նման երևույթներ չեն նկատվել:
Բժիշկ Թամլին Քոնները մեկնաբանում է. «Դրական փոփոխություններ նկատվում էին հատկապես այն օրերին, երբ մարդիկ շատ միրգ և բանջարեղեն էին ուտում: Երիտասարդները պետք է ուտեն մոտավորապես 7-8 չափաբաժին միրգ և բանջարեղեն, որպեսզի նկատելի արդյունք ստանան»:
Մեկ չափաբաժինը այն ծավալն է, որը կտեղավորվի ափի մեջ (մոտավորապես կես բաժակ): Լրացուցիչ ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ նման սննդակարգը ապահովում է բարձր տրամադրություն նույնիսկ հաջորդ օրվա համար: