Դավաճան Նիկոլը Տիգրանաշենի հանձնումն իր երեսփոխանների միջոցով փորձու՞մ է բարդել ընդդիմության վրա (կոլաժ)


16:07 , 10 հունվար, 2021
ԱԺ քայլիստ ևս մեկ երեսփոխան հայտարարություն է տարածել, թե Տիգրանաշենի վերաբերյալ իշխանություններն արդեն պարզաբանումներ են արել ու մեղադրում այդ հարցը բարձրաձայնողներին "հակառակորդ պետության ղեկավարի հուշարարի դերը" կատարելու մեջ...
Հիշեցնեմ, որ գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել քայլիստկա Արփի Դավոյանը և բացահայտ մեղադրել էր Հրանտ Բագրատյանին Իլհամի խորհրդականի դերակատարության մեջ..
Նախ, քայլիստ պատուհասների ներկայացուցիչները լավ կլինի պարզաբանեն, թե իրենց մատնանշած իշխանությունները 44 օր ինչու՛ էին խաբում հասարակությանը, թե "հաղթում ենք" և "հաղփելու ենք", հետո երկրիրը տարան կապիտուլյացիայի և հիմա, շատ վրդովում են, որ շատերը չեն հավատում իրենց իշխանությանը և ստիպված անդրադառնում են այդ թեմային...
Ինչ վերաբերվում է սրանց այն զառանցանքներին, թե իրենց ստախոս կապիտուլյանտ առաջնորդին չհավատացողները Տիգրանաշենի հարցը բարձրաձայնելով "հակառակորդ պետության ղեկավարի հուշարարի կամ խորհրդականի դերն" են կատարում, ապա ավելի մեծ ապուշություն և հիմարություն չէի լսել...
Ու սրանք, իրենց այս մակարդակով երկիր են ղեկավարում... Այս տգետները մտածում են, որ իրենց առաջնորդ Նիկոլին նվաստացարած և նսեմացրած Իլհամը չգիտեր Տիգրանաշենի կամ այլ անկլավների մասին ու ինչ-որ մարդկաց կողմից բարաձարաձյնելուց հետո նոր է դա բարձրաձայնելու...
Այս երկու քայլիստ երեսփոխանների նույնաբովանդակ զառանցանք-հայտարարությունները պատահական չեն... Հավանական է, սրանք դավաճան Նիկոլի պատվեր են կատարում , ով պատրաստվում է Տիգրանաշենը հանձնել թշնամուն ու դա ներկայացնելու է որպես ընդդիամդիրների կողմից Տիգրանաշենի հարցը բարձրաձայնելու հետևանք, թե՝ Իլհամը չգիտեր, իսկ Հայաստանի ընդդիմությունը հուշեց նրան...
Պարտությունը "հաջողությամբ" նախկինների վրա բարդելու իր պրիմիտիվ , բայց հաջողված օպերացիան հաջողված համարելով, Նիկոլը հիմա էլ մտածում է, որ Հայաստանի և Արցախի տարածքների հետագա հանձնելու մեջ նույն ապուշ թեզերն առաջ տանելով կկարողա այդ ամենը բարդել ընդդիմության վրա՝ հող նախապատրաստելով ու իր մանկլավիրկների միջոցով տարածելով այն թեզը, թե Իլհամին այդ ամենը հուշում են մեր ընդդիմադիրները...
Տկարամիտ քայլիստ պատգամավորները լավ կլինի վեր ընկնեն իրենց տեղերը ու չհամարձակվեն դավաճան ու Իլհամի կողմից նվաստացվող Նիկոլին չհավատացողներին ու քննադատողներին մեղադրեն դավաճանության մեջ... Դավաճանը Նիկոլն է, ով կատարում է ապշերոնյան բռնապետի բոլոր ցանկությունները և դրան սպասարկողներն են...