14:59 , 10 հունվար, 2021Armsport.am-ը գրում է․
Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Միլանը» 2-0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ «Միլանը» ընթացիկ մրցաշրջանի 16 խաղերում երկու գոլից պակաս չի խփել։ Այդ կերպ, «ռոսսոներիները» կրկնեցին «Ինտերի»՝ 1949/1950 մրցաշրջանի ռեկորդը։ Այս մասին հաղորդում է Opta-ն։
«Միլանը» 17 խաղում 12-րդ հաղթանակը տարավ ու 40 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի առաջին հորիզոնականը։