Գլոբալ տաքացման պատճառով քաղաքները ջրի տակ կանցնեն


00:11 , 10 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

Աշխարհագրական դիրքը որոշելու է համաշխարհային պետությունների ճակատագիրը գլոբալ տաքացումից հետո: Որոշ երկրներ կկարողանան փոխհատուցել երաշտը տեղումներով, ոմանք կվերածվեն անապատի, մյուսները ջրի տակ կանցնեն: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել է աշխարհագրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կիսլովը, ով նաև նշել է  համաշխարհային քաղաքների ջրի տակ անցնելու ժամանակը՝ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումից հետո:

«Մի քանի տարի առաջ ես տեսա քաղաքների ցուցակ, որտեղ նշվում էր, թե որոնք և երբ են ջրի տակ անցնելու: Ես հիշում եմ Նյու Յորքը: Ուժեղ փոթորիկ, որը հաճախ տեղի է ունենում այնտեղ, և մակընթացությունը կարող է ջրի մակարդակը բարձրացնել և ջրհեղեղներ առաջացնել, քաղաքում անընդհատ ջրհեղեղ կլինի», - գիտնականի խոսքերն է մեջբերլ է Звезда հեռուստաալիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ