ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց. Աբազյանն ու Նագիևը հանդիպում են ունեցել Երասխում


16:48 , 9 հունվար, 2021
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների
որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս թեմաներով շփումները շարունակվում են։