«Ինձ հետ ամեն ինչ կարգին է». Սոֆյա Հովսեփյանը հերքում է


16:22 , 9 հունվար, 2021
Հարգելիներս, մամուլում լուր է տարածվել այն մասին, որ երեկ՝ իմ հայտարարությունից հետո, Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը:
Նման բան չի եղել և, որպես կանոն, իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց:
Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ, ինչպես միշտ:
Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելու համար:
Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում չեմ էլ վախենալու:
Պապս կասեր․ «Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»: