Twitter-ը մշտական հիմունքներով սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը


09:29 , 9 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Twitter սոցիալական կայքը մշտական հիմունքներով սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով սոցցանցի տարածած հաղորդագրությանը:

«@Realdonaldtrump-ի վերջին գրառումների և դրան շրջապատող համատեքստի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք հաշիվը մշտապես սառեցրել ենք՝ բռնության հետագա հրահրման ռիսկի պատճառով», - ասվում է սոցիալական ցանցում կատարված գրառման մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտնել է, թե ողջունում է իր երդմնակալությանը երկրի ներկայիս փոխնախագահ Մայք Փենսի ներկայությունը, և ուրախ կլինի, եթե գործող նախագահ Դոնալդ Թրամփն այդ արարողությանը չգա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ