Շուտով, շա՜տ շուտով ոչ ոք չի կարողանալու Արցախ գնալ. այս վիժվածքները Արցախը ծախել են և ամեն ինչ անում են, որ այն կտրվի Մայր Հայաստանից


16:13 , 8 հունվար, 2021
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց տեղի ունեցած միջադեպն իշխանությունները կազմակերպել էին, որպեսզի ցույց տան, իբր ուզում են զորքը տանել Արցախ: Հիմնական նպատակը մեկն էր՝ թշնամիներին ասել, որ մենք քաղաքացիական հագնված էլ ենք զորք տեղափոխում, արագ արգելե՛ք։
Իսկ գիտե՞ք՝ ի՞նչ է լինելու սրա հետևանքը։ Շուտով, շա՜տ շուտով ոչ ոք չի կարողանալու Արցախ գնալ. նույնիսկ սովորական մարդիկ: Այս վիժվածքները Արցախը ծախել են և ամեն ինչ անում են, որ այն կտրվի Մայր Հայաստանից: