Ո՞նց կարելի էր գերիների հարցում չզանգել գերտերությունների ղեկավարներին և աջակցություն չխնդրել


13:35 , 8 հունվար, 2021
Ո՞նց կարելի էր գերիների հարցում չզանգել գերտերությունների ղեկավարներին և աջակցություն չխնդրել: Թեկուզ Մակրոնին կամ Բայդենին: Չինաստանի առաջնորդին կամ Հռոմի պապին: Վստահ եմ՝ յուրաքանչյուրն էլ մարդասիրական այս քայլին կգնար՝ իր վրա վերցնելով մի քանի տասնյակ գերիների վերադարձի հարցը, դնելով անձնական հեղինակությունը: Թող զանգեր, նույնիսկ մերժում ստանար՝ հետևություն անեինք: Կամ թող նրանք զանգեին Ալիևին ու մերժում ստանային: Ո՞նց կարելի է այս հնարավորությունը չօգտագործել: