Բրիտանիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 52 հազար դեպք


13:55 , 8 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

Կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել Բրիտանիայում՝ ապրիլի 21-ից հետո` 1162 մահ։ Հաստատվել է կորոնավիրուսի 52 618 նոր դեպք։ Այս մասին գրում է Ria-ն։

Երկու օր առաջվա տվյալներով հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի 62 322 դեպք, մահացել էր 1041 մարդ:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուս է հաստատվել 2 889 419 մարդու մոտ, 78 508 հիվանդ մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։