Արդարադատության նախարարության դիմաց քաղաքացիները պահանջում են հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը. ուղիղ


12:30 , 8 հունվար, 2021

Քաղաքացիները բողոքի ակցիա են անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։

Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը։