11:35 , 8 հունվար, 2021Tert.am-ը գրում է․
Անցած գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Սիրիային՝ շարունակելով թիրախավորել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքը, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:
Դամասկոսի տեղական աղբյուրի համաձայն, Իսրայելի ռազմաօդային ուժերը Գոլանի բարձունքներից հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային մի շարք շրջաններին, ինչից հետո Սիրիական արաբական բանակի հակաօդային պաշտպանությունն ակտիվացել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ իսրայելական հարվածները սկսվել են ժամը 11-ի սահմաններում (տեղական ժամանակով) ՝ թիրախավորելով Սիրիայի արաբական բանակի ադ-Դուր գյուղում տեղակայաված ռազմաբազան, որը գտնվում է ալ-Սուեյդա քաղաքի մերձակայքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։