WSJ. Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ԱՄՆ կրթության նախարարը հրաժարական է տվել


11:15 , 8 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ կրթության նախարար Բեթսի Դևոսը Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով հինգշաբթի հրաժարական է տվել: The Wall Street Journal-ի տարածած այս տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կասկած չկա, որ ձեր հայտարարություններն ազդեցին իրավիճակի վրա, ինձ համար այն շրջադարձային պահ էր: Այս ամենը տեսնում են զգայուն երեխաները, նրանք սովորում են մեր օրինակից»,- ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Դևոսի դիմումից մեջբերում է արել պարբերականը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։