20:30 , 8 հունվար, 2021SpaceX ընկերության հիմնադիր և Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը դարձել է աշխարհում ամենահարուստ մարդը՝ գլխավորելով միլիարդատերերի Bloomberg վարկանիշային ցանկը։
Ամերիկացի գործարարի ունեցվածքը գնահատվել է 188,5 միլիարդ դոլար կամ 153,6 միլիարդ եվրո։ Այն 1,5 միլիարդ դոլարով գերազանցում է Amazon.com ինտերնետային կայքի հիմնադիր Ջեֆ Բեզոսի ընկերության ակտիվները։ Բեզոսը 2017 թ. հոկտեմբերի գլխավորում էր ամենահարուստ մարդկանց ցանկը։
Ցանկի առաջնորդի փոփոխությունը կապված է Tesla-ի ակցիաների 4,8 տոկոսանոց աճով։ Բացի դրանից՝ Ջեֆ Բեզոսն ամուսնալուծվեց կնոջից, ում ստիպված էր փոխանցել Amazon.com-ի արժեթղթերի գրեթե մեկ քառորդը։ Իսկ նախորդ տարվա նոյեմբերին Բեզոսը 680 միլիոն դոլարի բարեգործություն կատարեց։
Հունվարի սկզբին Tesla-ն զեկուցեց, որ 2020 թ. ընթացքում թողարկել և գնորդներին է ներկայացրել ռեկորդային թվով մեքենաներ՝ 499,550։ Ամերիկյան ընկերությունը 2019 թ. համեմատ կարողացել է իր եկամուտը մեծացնել 36 տոկոսով և գրեթե իրականացրել կես միլիոն ավտոմեքենայի թողարկման նախագիծը։
2021 թ. ամռանը պետք է գործարկվի Tesla-ի գործարանը Գերմանիայում։ Այն կկառուցվի Բեռլինի Գրյունխայդ մունիցիպալիտետում։ Ակնկալվում է, որ այնտեղ կարտադրվեն Model 3 և Model Y էլեկտրոմոբիլները։ Նախատեսվում է թողարկվող ավտոմեքենաների տարեկան թիվը հասցնել 500 հազար և ավելիի։