Ադրբեջանցիների հայատյացությունը նոյեմբերի 9-ից հետո ոչ մի տեղ չի կորել, հակառակը՝ վախը անցել է և ինքնավստահություն է առաջացել իրենց մոտ


09:11 , 8 հունվար, 2021
Եթե դուք ունեք պատրանք ադրբեջանցիների հետ համատեղ խաղաղ և ապահով բնակեցման կամ շփման վերաբերյալ, երևի անիմաստ ա ձեզ պատմել հայատյացության դրսևորման հազարավոր դրվագների մասին, խոշտանգումների, սպանությունների, վայրագությունների մասին։
Անիմաստ ա բացատրել այդ հայատյացության հիմքերն ու պատճառները, որոնք ոչ մի տեղ չեն կորել նոյեմբերի 9-ից հետո, այլ հակառակը՝ վախը անցել է և ինքնավստահության ու անպատժելիության զգացողություն առաջացել իրենց մոտ։
Բայց ժամանակը, հանգամանքներն ու նոր գալիք բախումները ձեզ, ցավոք, պրակտիկ դաս կտան։ Կհամոզվեք, որ սխալվել եք, գուցե նույնիսկ սեփական մաշկի վրա դա զգալով։
Բայց ամեն դեպքում զգոն եղեք...