Գիտնականները կարող են ԴՆԹ-ի անալիզի միջոցով կանխարգելել քաղցկեղը


08:51 , 6 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԴՆԹ-ի անալիզ իրականացնելու և տվյալ մակարդակում դրա խախտումները հայտնաբերելու դեպքում գիտնականները կարող են կանխատեսել և կանխարգելել քաղցկեղածին բջիջների հնարավոր զարգացումը՝ հիվանդության սկսվելուց 3-5 տարի առաջ:

Այս մասին հաղորդել է Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի մամլո ծառայությունը:

Մասնագետները հայտնել են, որ ԴՆԹ կառույցում խախտումների կամ փոփոխությունների հայտնաբերումը թույլ է տալիս անցնել անհրաժեշտ բուժման կուրսը և կանխարգելել հիվանդությունը:

Բուհում նաև նշել են, որ հետազոտության նման մեթոդն օբյեկտիվ է ոչ միայն ժառանգական, այլև ձեռքբերովի հիվանդությունները հայտնաբերելու դեպքում, քանի որ հենց ԴՆԹ-ի խախտումն է հանգեցնում անոմալ սպիտակուցային մոլեկուլների առաջացմանը: