08:26 , 6 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Անգլիացի գիտնականներն ուսումնասիրել են 19-րդ դարի ֆիննական եկեղեցական գրքերը և այն ժամանակվա հացահատիկի բերքի մասին տվյալները՝ գնահատելու համար, թե ինչպես է մանկության ժամանակ սննդի պակասն ազդում մարդու հետագա կյանքի վրա: Հետազոտության արդյունքները հրապարակված են PNAS ամսագրում:
Աշխատանքի նպատակն էր գտնել երեխայի՝ դեռևս մոր արգանդում ստացած սննդի, նրա ծննդյան առաջին շրջանում ստացած սննդի քանակի և Ֆինլանդիայում 1867-1868 թթ.սովի ժամանակ գոյատևման գործակցի փոխկապակցվածությունը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մանուկ հասակում սննդի պակասը հետագայում կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ: