Իլոն Մասկը շրջանցել է Ջեֆ Բեզոսին՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը. CNBC


00:55 , 8 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ շրջանցելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին:

Այս մասին հայտնում է CNBC-ն՝ նշելով, որ Մասկի կարողությունը ներկա պահի գնահատվում է 185 մլրդ դոլար: Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ դա տեղի է ունեցել Մասկին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերի գնաճի շնորհիվ, որն արձանագրվել է հինգշաբթի:

Այդպիսով Մասկը շրջանցել է Բեզոսին, որը 2017 թվականից ի վեր աշխարհի ամենահարուստ մարդն է և որի կարողությունը գնահատվում է մոտ 184 մլրդ դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ