Բենզեման կարող է կանգնել դատարանի առաջ Վալբուենայի շանտաժի գործով


16:59 , 7 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է․

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պետք է կանգնի դատարանի առաջ «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի նկատմամբ շանտաժի գործով։

Գործը քննվելու է Վերսալում, հայտնել է մեղադրող կողմը։

Հետաքննությունը կասկածում է Բենզեմային նրանում, որ ֆրանսիացի հարձակվողը 2015 թվականին որպես միջնորդ է հանդես եկել` դրդելով Վալբուենային վճարել շանտաժիստներին գումար, որպեսզի նրանք Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը չտեղադրեն համացանցում։