Հետաքրքիր է, երբ Հայաստանում արվում էին «սև-սպիտակ», «հեղափոխության առաջնորդին» զեկուցո՞ւմ էին, որ դրանք սպառնալիք են մեր անվտանգությանը


14:33 , 7 հունվար, 2021
Իսրայելում գործող «Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտը» այդ երկրի նախագահին է ներկայացրել 2021թ․ ընթացքում Իսրայելին սպառնացող մարտահրավերների գնահատականը։
Ըստ դրա՝ երկրի անվտանգությունը խաթարող հիմնական (sic!) գործոնների շարքում նշվել են ներհասարակական պառակտվածությունը և կառավարության կողմից որոշումների կայացման հարցում համարժեք ունակություններ ունեցող գործիչների մեկուսացումը։
Հետաքրքիր է, երբ Հայաստանում արվում էին «սև-սպիտակ», «էլիտա-ժողովուրդ» և հասարակության այլ պառակտիչ բաժանումներ, կամ հիստերիկ տոնայնությամբ ասվում էր՝ «ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք», որևէ պատկան մարմին զեկուցո՞ւմ էր «հեղափոխության առաջնորդին» (գերմաներեն՝ Revolutionsführer [ռեվոլուցիոնսֆյուրեր]), որ դրանք սպառնալիք են մեր անվտանգությանը։