Իրանում կատարվում են COVID-19 վիրուսի դեմ սեփական պատվաստանյութի առաջին փորձարկումները


21:00 , 7 հունվար, 2021

COVID-19 վիրուսի դեմ պատվաստանյութի՝ մարդկանց վրա կլինիկական փորձարկումներն Իրանում սկսվել են երեքշաբթի: Իրանի մասնագետների կողմից պատվաստանյութը ներարկվել է երկու կամավորների, որոնցից մեկը «Իմամի պատվերների կատարման շտաբ-բնակարան» կազմակերպության նախագահի դուստրն է: Նշված կազմակերպությունը պատասխանատու է պատվաստանյութի արտադրության համար: 

Կազմակերպության նախագահ Մոհամադ Մոհբերն ավելի վաղ հայտնել էր, որ, չնայած թշնամական քարոզչությանը, Իրանի 60 հազար քաղաքացի կամավոր եղանակով մասնակցել է պատվաստանյութի փորձարկմանը: Նա նշել է, որ թեստավորման համար, սակայն, հարկավոր է եղել միայն 56 մարդ՝ տարբեր ռասաների և տարիքների:

Միաժամանակ Մոհբերը հավաստիացրել է, որ մարդկանց վրա պատվաստանյութի փորձարկման ժամանակ Իրանը կհետևի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված անվտանգության կանոններին: «Իմամի պատվերների կատարման շտաբ-բնակարան» կազմակերպությունն ավելի ուշ կստանա մինչև 1,5 միլիոն դոզա պատվաստանյութ:

Նա հավելել է, որ հետագա վեց ամիսների ընթացքում Իրանը պատվաստանյութի արտադրանքի ծավալը կավելացնի՝ հասցնելով ամսական մինչև 12 միլիոն դոզայի:

Համաձայն Worldometers վիճակագրական կայքի տվյալների՝ Իրանում համաճարակի ընթացքում գրանցվել է վարակման ավելի քան 1,2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 54,8 հազար մարդ: Առողջացել է 960,7 հազար քաղաքացի: