20:30 , 7 հունվար, 2021Արեգակը դեպրեսիայի մեջ է հայտնվել դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած բռնկումների շարքի պատճառով: Մոտակա ժամանակներս նոր բռնկումներ Արեգակի վրա չեն սպասվում: Այս մասին հայտնում է ՌԱՆ ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքը:
Գիտնականներն ասում են, որ այժմ ո՛չ աստղի՝ դեպի Երկիր ուղղված կողմի, ո՛չ էլ հակառակ կողմի վրա արագ արեգակնային քամու աղբյուրներ չկան: Ռենտգենյան ճառագայթման մակարդակը գտնվում է 2020 թ.-ից ի վեր հնարավոր ամենացածր շեմին: Արեգակնային կենտրոնների ակտիվությունը ճնշված է: Վերջին երկու շաբաթում աստղի վրա ոչ մի բռնկման նշույլ չի նկատվել:
Ակտիվության դադարը բնորոշ է արեգակնային ցիկլի սկզբին. վստահ են մասնագետները: Երկարաժամանակյա կտրվածքով աստղաֆիզիկոսները կանխատեսում են «հարաբերականորեն հանգիստ՝ արեգակնային ակտիվության բավարար աճով» տարի: Ըստ նրանց տվյալների՝ կարող է տեղի ունենալ 10-20 թույլ և 1-2 նկատելի մագնիսական փոթորիկ: Արեգակնային բռնկումների ընդհանուր հզորությունը մեծ չի լինի, իսկ ազդեցությունը Երկրի վրա կլինի թույլ: