ԱՄՆ Կոնգրեսի մոտ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ սպանվել է


10:56 , 7 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

Վաշինգտոնի իշխանությունները չորեքշաբթի օրը հաստատել են ընդհանուր առմամբ չորս մարդու մահ՝ ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ցույցերի ընթացքում: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտին, գրում է Tass-ը։

Նա հաստատել է Կոնգրեսի շենքում հրազենային վիրավորումից մեկ կնոջ մահը և պարզաբանել, որ կրակոցն արձակել է քաղաքային ոստիկանության աշխատակիցը:

Քոնտին նաև հաղորդել է երեք այլ մահվան դեպքերի մասին՝ մեկ մեծահասակ կին և երկու մեծահասակ տղամարդ, չնշելով մանրամասները։

Ըստ ոստիկանության պետի, ոստիկանության առնվազն 14 աշխատակից վիրավորվել է, նրանցից երկուսը հոսպիտալացվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։