Ավտովթար Երեւանում․ երկու տուժածի տեղափոխել են հիվանդանոց


10:42 , 7 հունվար, 2021

Shamshyan.com-ը գրում է․

Երևանում նախօրեին՝ հունվարի 6-ին՝ Ժամը 22։30-ի սահմանում ավտովթար է տեղի ունեցել։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մաշտոցի պողոտա թիվ 2/2 հասցեի՝ «Մետոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Արշակ Արշակունու վարած BMW մակինիշի 77 UF 707 համարանիշի և 69-ամյա Ռազմիկ Աթյանի վարած VAZ 2102 մակնիշի 67 OO 076 համարանիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով VAZ-ի վարորդ Ռ․ Աթյանը և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։