Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցում Եռաբլուրում (Video)


09:20 , 7 հունվար, 2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ հունվարի 7-ին, հոգեհանգստյան կարգ է մատուցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Նշենք, որ հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։

Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը:

Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաեւ Ջրօրհնեքի կարգ: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տարել եւ նշել Սուրբ ծնունդը:

Սուրբ ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ: