Մարզիր ուղեղդ՝ «Զբաղվի՛ր ընթերցանությամբ». ՏԵՍԱՆՅՈՒԹ


04:51 , 6 օգոստոս, 2013

Books.am-ը գրում է.

Կարծում եք՝ գիրք կարդալը հե՞շտ բան է. իհարկե, ոչ, այն ինչ-որ տեղ նման է սպորտի՝ պահանջում է ժամանակ և ինքնանվիրում: SLAVA գովազդային գործակալությունը թողարկել է «Զբաղվի՛ր

ընթերցանությամբ» սոցիալական հոլովակ, որի գլխավոր հերոսներն են ռուս դասական գրողներ Պուշկինը, Չեխովը և Տոլստոյը:

Հանճարները <<վերակենդանացել են>> սպորտային հագուստով և սովորեցնում են երիտասարդներին՝ ինչպես է պետք ճիշտ կարդալ:

Եվ այսպես, եթե ուզում եք ունենալ մարզված ուղեղ, առողջ հոգի առողջ մարմնում, ապա

 1. Սկսեք փոքր տեքստերից, հետո աստիճանաբար ավելացրեք ծանրաբեռնվածությունը,

2. Օրական՝ 21 էջ և արդյունքն ակնհայտ կլինի ուղիղ մեկի շաբաթից,

3. Մի՛ հանձնվիր, 500-րդ էջում կբացվի քո երկրորդ շնչառությունը: