Wargonzo. Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Ղարաբաղում


02:08 , 7 հունվար, 2021

Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է բացել Ղարաբաղում: Այս մասին Ստեփանակերտից հայտնում են Wargonzo-ի աղբյուրները:

Անկանոն կրակոցներ են արձակվել Շուշիի շրջանում: Մեծ մասը կրակոցներ են օդում, սակայն կրակում են նաեւ Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:

Խաղաղապահներին արդեն հայտնել են միջադեպի մասին:

Անհասկանալի է, թե արդյոք ադրբեջանցիների գործողությունները կապ ունեն ԱՄՆ-ում իրադարձությունների հետ, թե նրանք «տոնում են» ուղղափառ Սուրբ ծնունդը:

Ամեն դեպքում, հրաձգության փաստը տագնապալի ազդանշան է: