Ահազանգ. Ձորակն էր ընկել խոշոր եղջերավոր կենդանին


01:43 , 6 օգոստոս, 2013

Mes.am-ը գրում է.

Օգոստոսի 5-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի 1-ին փողոցում խոշոր եղջերավոր անասունը ժայռից ընկել է ձորակը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել կենդանուն: