Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցի են դուրս եկել Վաշինգտոնում


19:59 , 6 հունվար, 2021

Armeniasputnik.am-ը գրում է․

Թրամփի կողմնակիցները հավաքվել են Սպիտակ տան հարավային կողմում, սպասում են նրա ելույթին, որից հետո նախատեսվում է երթ դեպի Կապիտոլիում, որտեղ կոնգրեսի պալատների համատեղ նստաշրջանը պետք է հաստատի ընտրությունների արդյունքները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ Վաշինգտոնում բողոքում են ընտրությունների արդյունքների դեմ, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է Ջո Բայդենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հանրահավաքի կադրերը Twitter-ում տեղադրել է OAN-ի լրագրող Ջենն Պելեգրինոն:

Նշվում է, որ բազմահազարանոց ամբոխը հավաքվել Է Սպիտակ տան հարավային կողմում, սպասում է Թրամփի ելույթին, իսկ հետո նախատեսվում է երթ դեպի Կապիտոլիում, որտեղ կոնգրեսի պալատների համատեղ նստաշրջանը պետք է հաստատի ընտրությունների արդյունքները:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ