Ինչպես կատակում են վարչապետի թիկնաազորի տղաները՝ Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ․ Գաբրելյանով


15:31 , 6 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանում հայտնի հայ մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը, վկայակոչելով իր աղբյուրները,  թելագրամի իր ալիքում ներկայացրել է, թե ինչ է նախորդել Նիկոլ Փաշինյանի՝ Սուրբծննդյան պատարագին չմասնակցելուն։

«Փաշինյանի շրջապատին մոտ կանգնած իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմն ընդվզում է։

Երեկ երեկոյան թիմի մի քանի ամենաակտիվ անդամներ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են իրավիճակը: Եզրակացությունը ցավալի է։

Հիմնական լեյտմոտիվն այս է՝ մեր կյանքը դժոխքի է վերածվել, փողոց դուրս գալ չի կարելի, քանի որ մարդիկ առնվազն վիրավորում են, շատ հայեր բռունցքներով են «դիմավորում»,- գրել է նա։

Գաբրելյանովի փոխանցմամբ, Միրզոյանը փորձել է հանգստացնել պատգամավորներին, հայտնել է, որ Նիկոլը դիմել է բանակի ղեկավարությանը, բանակը փողոց դուրս բերելու, պարետային ժամ սահմանելու համար՝ փորձելով վախեցնել ընդդիմությանը։ Գեներալները կտրականապես հրաժարվել են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։