Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հաղթել է ԱՄՆ պաշտպանության նախարարության տիեզերական գործակալության մրցույթում


21:00 , 6 հունվար, 2021

ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից տիեզերական զարգացման գործակալության պաշտոնական կայքում հրապարակում է հայտնվել այն մասին, որ Իլոն Մասկի կողմից հիմնադրված SpaceX մասնավոր ընկերությունը հաղթել է ԱՄՆ պաշտպանության նախարարության տիեզերական գործակալության 28 արբանյակների գործարկման մրցույթում:

150,4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրով նախատեսվում է փոքր ու միջին տիեզերանավերի գործարկում, որոնք գործակալությունը ձեռք կբերի տարբեր մատակարարներից: Բացի դրանից՝ SpaceX ընկերությունը պլանավորում է Falcon 9 հրթիռի երկու արձակում իրականացնել, որոնցից յուրաքանչյուրը 14 արբանյակ ունի: Այս արբանյակներից չորսը ստեղծվել են SpaceX-ի կողմից:

Առաջին արձակումը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերին, իսկ բոլոր արբանյակները ուղեծիր պետք է հասցվեն մինչև 2023-ի մարտ ամիսը: