Վարչապետ Փաշինյանը համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացված է. Մանե Գևորգյան


12:09 , 6 հունվար, 2021

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սորբ պատարագից։

Մանե Գևորգյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշել է. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։