Aysor.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է առաջին անգամ ամբողջովին աճեցնել երիկամ:
Ցողունային բջիջներից աճեցված երիկամը հաջողությամբ փոխպատվաստել են առնետին: Վիրահատությունն անցել է հաջողությամբ և պատվաստված երիկամը բնականոն գործում է:
Եթե մեթոդի արդյունավետությունն ապացուցվի, մոտ ապագայում երիկամի դոնոր փնտրելու կարիք չի լինի այլևս: Հիվանդի համար երիկամ կաճեցնեն իր իսկ ցողունային բջիջներից:
Ինչպես նշվում է, գիտնականները նման փորձարկումներ շատ են արել. աճեցրել են տարբեր օրգաններ ու նույնիսկ մարդկանց դրանք պատվաստել, սակայն հաջողության չեն հասել:
Այս դեպքից հետո, գիտնականների առջև նոր հնարավորություններ են բացվում: