Հոտերը զգալու ունակությունն անմիջական կապ ունի գեների հետ


00:06 , 6 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Որոշ մարդիկ կարող են իրենց սիրելի բույրը զգալ նույնիսկ այն դեպքում, երբ այն գրեթե աննկատ է մնացածների համար: Նոր Զելանդիայի Բույսերի և սննդամթերքների ուսումնասիրության ինստիտուտից Ռիչարդ Նյուքոմբը պարզել է, թե ինչի հետ է կապված այս առանձնահատկությունը, փոխանցում է The Daily Mail-ը:

Նյուքոմբի և նրա գործընկերների անցկացրած ուսումնասիրությանը 200 մարդ է մասնակցել: Մասնակիցների մեջ կոնկրետ հոտը ճանաչելու ունակության տարբերությունը հսկայական է եղել: Արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր հոտի համար կոնկրետ գեն է պատասխանատու: Մեկ հոտ ճանաչելու հնարավորությունը դեռ չի խոսում այն մասին, թե մարդը կարող է այլ հոտ էլ զգալ: