Քաղաքացիները Էջմիածնում են՝ հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի


12:14 , 3 հունվար, 2021

Էջմիածնում՝ Սուրբ Գայանե եկեղեցում, այսoր մատուցվում է այս տարվա առաջին պատարագը։ Քաղաքացիները եկել են ոչ միայն պատարագին մասնակցելու, այլ նաև իրենց աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Եկեղեցուն և Վեհափառին։

Հիշեցնենք, որ  ֆեյսբուքյան էջում Տեր Սահակ քահանա Գալստյանը գրել էր, որ հունվարի 3-ին Էջմիածնում բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու պահանջով։

Մինչ այս պահը եկեղեցու բակում որևէ ակցիա տեղի չի ունեցել։

Վեհափառը մատուցում է սուրբ պատարագ, իսկ մինչ այդ իր օրհնությունը տվեց քաղաքացիներին։