Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են hայոց պատմության դատաստանի առաջ. Թաթուլ Հակոբյան


21:15 , 2 հունվար, 2021
Նիկոլին պարտադրված կապիտուլյացիոն փաստաթղթի առաջին հրապարակված տարբերակում նշվում էր, որ Հայաստանը Ադրբեջանին պետք է զիջի նաև Տավուշի մարզի 7 ադրբեջանական գյուղերը-անկլավները:
Հետո, նոր տարբերակում, այդ հատվածը փոխված էր:
Հիմա մտածում եմ՝ կարող է՞ դրանք էլ արժանանան Որոտանի ու Շուռնուխի ճակատագրին... Հնարավոր է, որ էլի բանավոր են պայմանավորվել:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության ԴԱՏԱՍՏԱՆԻ առաջ:
Առայժմ այսքանը. հայերենը չունի հարմար բառ, նկարագրելու իշխանության ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ: