Աֆղանստանում ազատել են գրոհայինների կողմից առգրաված ավտոբուսի ուղևորներին


18:17 , 2 հունվար, 2021

168․am-ը գրում է․

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում հունվարի 2-ին ոստիկանությունը կարողացել է անվտանգ ազատել զինյալների կողմից առևանգված ավտոբուսի ուղևորներին և վարորդին: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը ՝ հղում կատարելով ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Բասիր Ռասուլիին:

Նրա խոսքով ՝ ազատ են արձակվել 15 ուղևորներ, այդ թվում ՝ չորս կին և մեկ երեխա, ինչպես նաև ծայրահեղականների կողմից առավոտյան առևանգված մեքենայի վարորդը: Ավելի վաղ տարածքային նահանգապետ ՝ Մոհամմադ Օմարզայը, տեղեկացրել էր, որ «Թալիբան» զիյալները առավոտյան առևանգել են տասնյակ ուղևորներով ավտոբուսը Հերաթ-Թուրգունդի մայրուղու Չիլդոխթարան շրջանում և տարել անհայտ ուղղությամբ: Մինչ այժմ, սակայն ոչ մի խմբավորում, ներառյալ՝ «Թալիբան» շարժումը, չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: