Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել


16:59 , 1 հունվար, 2021

News.am-ը գրում է․

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ալի Ռաբիեն թվիթերյան իր էջում հայալեզու և պարսկալեզու գրառումներով ամանորյա ուղերձ է հղել:

«Շնորհավոր Նոր Տարի: Հուսով եմ, որ 2021 թվականը երջանկության և առողջության տարի լինի աշխարհի բոլոր մարդկանց համար»,- գրել է նա:

Շնորհավոր Նոր Տարի. Հուսով եմ, որ 2021 թվականը երջանկության և առողջության տարի լինի աշխարհի բոլոր մարդկանց համար: