Արայիկ Հարությունյանի ձեռքում պահվող լուսանկարի հերոսը Գևորգն է, որ անունը չկա ոչ մի ցուցակում` ոչ զոհվածների, ոչ անհետ կորածների, ոչ գերիների


15:19 , 1 հունվար, 2021
Արայիկ Հարությունյանի ձեռքին մտերմուհուս որդու` Գեւորգ Մովսեսյանի լուսանկարն է։ Գեւորգի անունը չկա ոչ մի ցուցակում` ոչ զոհվածների, ոչ անհետ կորածների, ոչ գերիների։ Գեւորգը զորահավաքի առաջին օրը պարտաճանաչ ներկայացել է, բայց նրա անունը պատերազմ մեկնածների ոչ մի ցուցակում չկա։ Ընտանիքը չի ստանում նույնիսկ անհետ կորածների ընտանիքներին տրվող աջակցությունը, որովհետեւ չկա անունը։ Հարազատները մինչեւ օրս Հայաստանի եւ Արցախի բոլոր վայրերում փնտրում են Գեւորգին։ Տղան չկա, անունը չկա, բայց կա նկարը, որ կարելի է բռնել եւ մտնել Մայր տաճար...