Արարատի մարզում «Toyota Land Cruiser Prado»-ն կողաշրջված վիճակում հայտնվել է ջրատարում. 2 անձ հոսպիտալացվել է


14:34 , 1 հունվար, 2021

Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է:

Ժամը 20:20-ի սահմաններում Արթիկի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ափոյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 015 ՏA 01 համարանիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։