Շիշ բռնողի հրահանգով՝ գիշերը հարձակվել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի մեքենայի վրա՝ կոտրելով ապակին


10:32 , 31 դեկտեմբեր, 2020

Mediport-ը գրում է․

Բարեբախտաբար, Հարությունյանը գտնվել է տանը և չի տուժել միջադեպից:

Mediaport-ի տեղեկություններով՝ հարձակումը կազմակերպել է «Իմ քայլի»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող): Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ի մոտ միջադեպ էր գրանցվել շիշ բռնողի և խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող Հարությունյանի միջև:

Տեսնելով Սարգսյանին, Բաբկեն Հարությունյանն նրան դիմել էր՝ շիշ բռնող, որից հետո լեզվակռիվ էր սկսվել: Փաշինյանի թիմի անդամը սպառնացել էր քաղաքացուն: