20:09 , 5 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Motorola ընկերությունը, որը Google-ի կողմից գնվել է 2012 թվականին, կարող է սկսել ոչ միայն համատեղ մշակման հեռախոսների, այլև հաջորդ սերնդի Google Glass ակնոցների արտադրությունը: Այդ մասին Wall Street Journal-ի հետ հարցազրույցում պատմել է Motorola-ի ղեկավար Դենիս Վուդսայդը:
Ակնոցների նոր փոփոխությունները կարող են արվել Motorola ընկերության բազայում, սակայն դեռևս հայտնի չէ, թե որքան հագեցած կլինի տեխնոլոգիական ցիկլը: Հուլիսի 22-ին հայտնի է դարձել, որ Google-ը մասնաբաժին է ձեռք բերել Himax ընկերությունում որը դիսփլեյներ է թողարկում Google glass-ի համար:
Պարբերականն ընդգծում է, որ 2013-ի սկզբին Motorola-ի մասնաբաժինը սմարթֆոնների շուկայում նվազել է՝ հասնելով 1 տոկոսի՝ 2011-ի վերջին գրանցված 3.8 տոկոսի նկատմամբ:
Վերլուծաբանները կարծում են, որ նոր սարքի արտադրությունը կարող է շտկել ընկերությունում տիրող իրավիճակը: Motorola-ն Google-ի կողմից գնվել է ոչ այնքան արդյունաբերական հզորությունների, որքան արտոնագրերի մեծ թվաքանակի համար: