Մարուքյանը Քաջարանի քաղաքապետի հետ քննարկել է համայնքի անվտանգային խնդիրները


19:56 , 30 դեկտեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Քաջարանի քաղաքապետին և քննարկել պատերազմից հետո համայնքի առջև ծառացած անվտանգային խնդիրները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից: 

«Քաջարանը հանդիսանում է Սյունիքի մարզի խոշոր արդյունաբերական կենտրոնը, և մենք ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր քայլերը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։ Քաղաքապետ Փարամազյանի հետ պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։