Տոտենհեմ – Ֆուլհեմ հանդիպումը պաշտոնապես հետաձգվեց


19:45 , 30 դեկտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

ԱՊԼ-ի 16-րդ տուրի «Տոտենհեմ» – «Ֆուլհեմ» հանդիպումը պաշտոնապես հետաձգվեց։ 

Հանդիպումը չի կայանա «Ֆուլհեմի» ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսի դեպքերի պատճառով։

Սա ԱՊԼ-ի երրորդ խաղն է, որը հետաձգվում է կորոնավիրուսի պատճառով։ Ավելի վաղ հետաձգվել էին նաև «Նյուքասլ» – «Ասթոն Վիլա» և «Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» խաղերը։