Չաուշեսկուների գնդակահարության մասին խոսելու համար դավաճան Նիկոլն իմ վրա կարված քրեական գործի շրջանակներում ինձ մեղադրանք առաջադրեց


13:42 , 30 դեկտեմբեր, 2020

Չաուշեսկուների գնդակահարության մասին խոսելու համար դավաճան Նիկոլն այսօր իմ վրա կարված երկրորդ քրեական գործի շրջանակներում ինձ մեղադրանք առաջադրեց: Դավաճան վիժվածքին ու նրա անձեռոցիկ դատախազին թվում է, թե ես կաշկանդվելու եմ և այլևս չեմ խոսելու այդ թեմաներից:

Չարաչար սխալվում են. գիշերները հանգիստ չեն քնելու, Չաուշեսկիների դեպքից ու դրա համեմատականներից անընդհատ խոսվելու է: Ավելին՝ առաջիկայում լայն հանրությանը կներկայացնեմ այլ ավելի համեմատելի պատմական իրադարձություններ: Սկզբի համար խոսենք Հունաստանի վարչապետ Դիմիտրիոս Գունարիսի մասին: Թուրքերին պատերազմը պարտվելու և հույն ժողովրդի գլխին աղետ բերելու համար հունական դատարանի վճռով 1922թ.-ի նոյեմբերի 28-ին վարչապետ Գունարիսը պատի տակ շան պես գնդակահարվեց: