21:32 , 5 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Վենետիկում զբոսաշրջիկները դարձել են թիավարների թիերով կռվի ականատեսը: Երեք թիավարներ վիճել են զբոսաշրջիկների տեղափոխությունն առաջինը կատարելու համար: Դեպքը տեղի է ունեցել Սան-Տոմա շրջանում, որտեղ կանգնած են եղել թիանավերը:
Italia.ru-ի փոխանցմամբ՝ լեզվակռիվը վերաճել է բռունցքներով ու թիակներով հարվածների:
Թիավարների միությունը մտադիր է խստորեն պատժել նրանց: Հավանաբար նրանց աշխատանքային արտոնագրերը հետ կկանչվեն: