168.am-ը գրում է․
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 27 002-ով՝ մինչեւ 3 105 037: Դեկտեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Շտաբի տվյալների համաձայն՝՛ ապաքինվածների բաժինն աճել է մնչեւ վարակվածների ընդհանուր թվի 80,4 տոկոսի մակարդակ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 562-ով՝ մեկ օր առաջվա 487-ի դիմաց, մինչեւ 55 827: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել է 1,8 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: